Ինչպիսին էր առեւտրային առաջին շաբաթը «սեւ ոսկ...

2021 թվականի առեւտրային բորսայական առաջին շաբաթը նավթային շուկայում, կարելի է համարել բավական խոստումնալից եւ արդյունավետ։ Չնայած առկա ռիսկերին, «սեւ ոսկին» թանկացավ 8 տոկոսով։ Սա կարելի է համարել իրոք նշանակալից հաջողություն ոլորտի համար։ Այս մասին «Regnum» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ներդրումների եւ ֆինանսների կառավարման ռուսական ակադեմիայի դեկավար Արսենիյ Դադաշեւը։ Հունվարի 8-ին, էտալոնային Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասավ 56 դոլարի։ Այսօր՝ հունվարի 11-ին այն կազմել է 55 դոլար։ Ըստ վերլուծաբանների, տարին դրական նոտայով սկսելը «սեւ ոսկու» շուկայում հնարավոր եղավ նախ՝ շնորհիվ ֆոնդային հարթակներում առկա բարենպաստ ֆոնի, ինչպես նաեւ այն գործոնների, որոնք կապված են արդեն ոլորտի հետ։ Մասնավորապես, ՕՊԵԿ+ գործարքի անդամ երկրների հերթական հավաքի ժամանակ որոշում կայացվեց, որ փետրվար եւ մարտ ամիսներին նավթի արդյունահանման ծավալները կկրճատվեն ընդհանուր առմամբ 1,5 միլիոն բարելով։ Նավթի հանույթի օրական ծավալի հիմնական բեռն իր վրա վերցրեց Սաուդյան Արաբիան։ Իր հերթին, ԱՄՆ Էներգետիկայի նախարարության հրապարակած զեկույցը հավելյալ դրական ազդակ դարձավ։ Պարզվեց այդ զեկույցից, որ ԱՄՆ նավթի պաշարների պահեստավորած քանակը նվազել է ութ միլիոն բարելով։ Այժմ դոլարը ամրապնդում է իր դիրքերը։ Եթե այսպես շարունակվի, իսկ ֆոնդային հարթակներում էլ բարենպաստ ֆոնը պահպանյվի, ապա Brent-ի գնաճը, որը մի պահ կանգ էր առել ու կորեկցիայի ենթարկվել վերջին օրերին, նորից կարող է շարունակվել, կարծում են վերլուծաբանները։