Ինչի է նախապատրաստվում Փաշինյանը․ Մակունցի դե...

Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան նշանակելու հեռանկարը բավական հետաքրքիր է, սակայն ոչ այնքան օրինակ հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, կամ հայ-ուկրաինական, որքան իշխանական թիմում սպասվող վերաձեւումների։

Մակունցը Փաշինյանի թիմում պատահական մարդ չէ։ Մակունցը մեկն է այդ թիմում, որը ամենից վստահելիների շրջանակում է, եւ դեռ նախքան Փաշինյանի իշխանության գալը այսպես ասենք՝ Փաշինյանների տուն ելումուտ է ունեցել։ Սա նկատի ունենալով, կարող ենք ասել, որ Փաշինյանը իր եւս մի ամենավստահելիի հեռացնում է տեսադաշտից։

Թե ինչու, դժվար է ասել, գուցե արտաքին պահանջ է, ասենք ռուսական կողմի պահանջ, որ ռուսական կողմի համար անվստահելիները հեռու լինեն անմիջական կառավարումից Հայաստանի, գուցե ապահովագրում է իր ամենից վստահելիներին նման կերպ, ինչ որ խորը քաղաքական փոփոխություններից առաջ։ Ամեն դեպքում, հետաքրքիր է։ Սակայն Մակունցի եւ Կարապետյանի, որպես երկու «լեւոնականների» նշանակումը նաեւ բավական «ասելիք» պարունակում է իր մեջ։

Տպավորություն է, որ Փաշինյանը «լեւոնականներից» իրեն հենարան է ստեղծում առաջիկա ներքաղաքական, նաեւ՝ հնարավոր արտահերթ ընտրությունների հետ կապված զարգացումներից առաջ, փորձում ապահովագրել եթե ոչ իր վերարտադրությունը, ապա գոնե քաղաքական դաշտում կենսունակության պահպանումը կամ խորհրդարանում ներկայացվածությունը։