Ինչ լավ ա սկսեցիք խոսալ, ձեններդ արդեն դուրս...

Այսօր խորհրադարանում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:

Իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը դիմելով իշխանությանը՝ հայտարարեց. «Ինչ լավ ա սկսեցիք խոսալ, ձեններդ արդեն դուրս ա գալի։ Պատրաստ եղեք. ընդդիմությունը միշտ էլ խնդիր է լինելու, չենք թողնելու մարսեք. 100 տոկոս չեք մարսելու: Ի՞նչ շահարկումների մասին եք խոսում»:

Նրա խոսքով` ոչ Փաշինյանը, ոչ իշխանությունը ունակ չեն, ադեկվատ չեն, որպեսի կարողանան հարց լուծել. «Սյունիքում ձեր պատգամավորները ծեծ են կերել: Ձեր ներկայացրած 60 հարցից ոչ մեկը չի առնչվում ստեղծված իրավիճակի հետ: Դուք երկիրը տանում եք կործանման»: