Ինչ հասկացավ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա հանրահ...

Ինչ հասկացավ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա հանրահավաքից։ Սա թերեւս կարեւոր հարց է ոչ միայն հենց Նիկոլ Փաշինյանի համար, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու, ում համար Հայաստանի եւ Հայ ժողովրդի ճակատագիրը կարեւոր է։ Փորձենք ամփոփել մի քանի թեզիսներում․

• Փաշինյանի վարկանիշը խայտառակ անկում է գրանցել։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաշվարկներով երեկվա հանրահավաքին մասնակցել է 21-25 հազար մարդ։ Ու սա այն դեպքում, երբ գործի էր դրվել իշխանական ողջ համակարգը, իր վարչական ռեսուրսներով, ֆինանսական ռեսուրսներով եւ օլիգարխներով հանդերձ։ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին 120-150 հազար մարդ հրապարակում հավաքող Փաշինյանի համար 21-25 հազարը խայտառակ թիվ։ Այսինքն՝ վարկանիշը նվազել է 6-7 անգամ։

• Իշխանությունը շարունակում է խարխափել գաղափարական դատարկության մեջ եւ շարունակում է իր հին «փեշակը»՝ իր կողմնակիցներին կերակրել «նախկինների» թեմայով։ Սա քաղաքական ուժի համար կատաստրոֆիկ է, որովհետեւ որեւէ քաղաքական ուժ եթե չունի իր գաղափարախոսությունը, դատապարտված է։ Ավելին, կարելի է արձանագրել, որ Փաշինյանը դարձել դեռ 2018-ի գարնանը առաջ քաշած իր թեզիսների գերին․ եթե չկա «նախկինների» թեման, չկա նաեւ հետաքրքրությունը Փաշինյանի հանդեպ, այն էլ ներկայումս։

• Փաշինյանը բանակի պահվածքից ցայտնոտի մեջ է, գտնվում է հոգեկան ծայրահեղ անհավասարակշիռ վիճակում, վախեցած է, հասկանում է, որ ինչ որ բան է կատարվել, եւ ինքը արդեն դարձել է ավելորդ նույնիսկ արտաքին աշխարհի համար։ Ի դեպ, Եվրոպան խորը մտահոգություն հայտնեց Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի առնչությամբ, իսկ Հայաստանի մասով դեռ լուռ է, ասես նման թեմա չկա էլ։

• Փաշինյանը պատրաստ է արտահերթ ընտրությունների․ սա քաղաքական գործարքի առաջարկ է եւ ներքին ուժերին եւ արտաքին, նա պատրաստ է գործարքի գնալ, միայն թե իր տեղը ապահովվի Հայաստանի քաղաքական դաշտում, թեկուզ պատգամավորի տեսքով։ Նույն կերպ նաեւ՝ սահմանադրական հնարավոր փոփոխություններով կիսանախագահական կառավարման համակարգի անցնելու մասին հայտարարությունը պետք է այս համատեքստում դիտարկել։

• Ընդհանուր առմամբ իշխանության ներսում կա ծայրաստիճան բարոյալքում, բոլորն էլ հասկանում են՝ իրենց նավը խորտակվում է։