Ինչ արժե նավթը համաշխարհային շուկայում՝ հուլի...

Հուլիսի 31-ին նավթի գները համաշխարհային շուկայում արձանագրել են վերընթաց դինամիկա, երեքշաբաթյա նվազագույնին հասնելուց հետո։ Մասնագետները այս վերականգնումը համարել են հուսադրող։ Վերլուծաբանների կարծիքով գնաճին նպաստել է ԱՄՆ ՀՆԱ-ի ռեկորդային անկման մասին հրապարակումները։ Интерфакс-ի փոխանցման համաձայն, Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը թանկացել է 0,2 դոլարով եւ կազմել 43,14 դոլար։ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների համար մեկ բարելի գինը ավելացել է 0,17 դոլարով եւ կազմել 40,09 դոլար։