Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով կառավարությունում, նաև Ազգային ժողովում հնարավոր հրաժարականների մասին տեղեկությունը:
«Անկեղծ ասած, այնքան մեծ էր, ըստ մամուլի, հրաժարական տվող պաշտոնյաների ցանկը, որ մտածում էի՝ միգուցե ես իմ անունն էլ կգտնեմ այնտեղ»,- ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած խմբակցությունը ուժեղ է ավելի, քան երբևէ։