Իմ թուղթը լիազորություններ չունի, որ ես փորձե...

Երեկ Սարիկ Մինասյանը  հայտարարել է, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացություն ստանալու համար, որի պատասխանը մինչև այսօր երեկոյան պիտի տա՝ մինչև ժամը վեցը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը:

«Եթե չապացուցեց, ես կհամարեմ, որ ինքն օդի մեջ խոսացող մարդ է, ես իր մակարդակին չեմ իջնի օրինակ, իռոնյաներով խոսեմ: Ես այդ թուղթը նախ չունեմ,  թուղթ եմ ունեցել,  որի շրջանակներում ես կարողացել եմ այդ երկիրը մտնել, դուրս գալ իմ գործունեությունը  ծավալել: Քանի որ իմ գործերը  կապված են այդ երկրի հետ ու մյուս կողքի երկրների հետ, ունեմ մեքենաներ, որոնք զբաղվում են կարգոյով, ես այնտեղից Ռուսաստանի և մյուս երկրների հետ կարգոներով եմ զբաղվում, ժամանակ է եղել, որ ես այնտեղ երկու ամիս մնացել եմ, երեք ամիս մնացել եմ իմ գործերիս հետ կապված։ Այդ պատճառով ես ունեցել եմ այդ թուղթը, նորից եմ կրկնում, ունեցել եմ» -ասաց Ղարաղազարյանը:

Ղարաղազարյանի խոսքով՝ այդ թուղթը հնարավորություն իրեն չի տալիս ստանալու Թուրքիայի քաղաքացիություն և օրինական աշխատանք ունենալու հնարավորություն՝ այլ միայն այնտեղ մնալու հնարավորություն:

«Իմ թուղթը  ընդհանրապես այդ բաների հետ կապ չունի։ Իմ թուղթը լիազորություններ չունի, որ ես փորձեմ դիմեմ  քաղաքացիություն ստանալու համար:  Տղա ես, ապացուցիր, չապացուցեցիր, քո լեզվով, քո ժարգոններով ասում եմ, դու ֆուֆլո ես»- եզրափակեց Ղարաղազարյանը: