«Իմ քայլը» դեմ քվեարկեց անհետ կորածների ընտան...

«Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որով առաջարկոմ է դրամական աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված ու անհետ կորած պարտադիր ու պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված ու կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին:

Առաջարկվում է նաև աջակցություն տրամադրել գերության մեջ հայտնված քաղաքացիական բնակչության ներկայացուցիչների ընտանիքների անդամներին՝ պետական նպաստ սահմանելու տեսքով:

Այս նախագիծը բացասական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում:

Իմքայլական պատգամավոր Արեն Մկրտչյանը ԱԺ նիստին հայտարարեց, որ կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքներ, մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է:

Գևորգ Գորգիսյանն ասաց, որ կառավարության կողմից ընդունված գործող կարգավորումներ կան, սակայն դրանք թերի են, մասնավորապես, կարգավորումները չեն վերաբերում նրանց, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո: Այսինքն, մարդիկ, ովքեր գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, չեն ստանում այն աջակցությունը, որոնք ստանում են սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ի ընթացքում գերեվարվողները:

Քվեարկության արդյունքում նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, դեմ էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Կողմ էր, դեմ՝ 74 պատգամավոր։