Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը

Aysor.am-ի տեղեկություններով Իջևանում այսօր տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք է ստացել շուրջ 25 ոստիկան։ Իջևան է մեկնել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, ավելի վաղ փակել էին միջպետական ավտոճանապարհը և պահանջում էին անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութը, նաև հանդիպում պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։