ՀՅԴ անդամները փակել են Խանջյան փողոցը, երթեւե...

Հայրենիքի փրկության շարժման երթին զուգահեռ, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները փակել են Երեւանի կենտրոնական փողոցներից Խանջյանը։ Երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։

Միության նախագահ Տարոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց պարտքն է տեր կանգնել հայության շահերին եւ իրենցից հասնում է ապիկար իշխանությանը  հեռացնել Կառավարության շենքից եւ դրան հասնելու համար իրենք փորձելու են կիրառել հնարավոր բոլոր գործողությունները։