Հրդեհ՝ Տիգրանաշենում

Հունվարի 18-ին, ժամը 17։53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղում այրվում է տան տանիք։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրանաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 19:21-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ) և կենցաղային իրեր: