«Հրապարակ». Սեյրան Սարոյանը չի մասնակցել «չար...

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում կորոնավիրուսով վարակված հիվանդը, պարզվում է, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի հարսի քեռու աղջկա նշանածի ծնողն է։ Իսկ արարողությանը, ավելի ճիշտ՝ «խոսքկապին», մոտ 50 մարդ է ներկա եղել։

Տեղեկությունները, որ Սարոյանի որդիներն ու հարսն էլ են ներկա գտնվել միջոցառմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Բանն այն է, որ միջոցառումը տեղի է ունեցել մարտի 8-ին, իսկ Սարոյանը գերդաստանի հետ Երեւանի վրացական ռեստորաններից մեկում նշելիս է եղել կանանց տոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում