«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմությունը կրկնվում է։ Մեկ էլ 2018-ի աշնանն էին նոր-նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ։ Ընդամենը օրեր առաջ հասարակությանը 6 ամսից՝ 2019-ի գարնանը ԱԺ ընտրություններ խոստացող հեղափոխականները հանկարծ որոշեցին, որ արագությամբ պետք է ընտրություններ անցկացնեն, եւ անգամ հրաժարվեցին Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը փոխելու մտքից ու հապճեպ ընտրությունների գնացին հին օրենսգրքով։
Հիմա նույն իրավիճակն է․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը հասկանում են, որ ընտրությունների ամեն օր հետաձգումը նվազեցնում է իրենց՝ վերարտադրվելու շանսերը, որովհետեւ հորիզոնում սոցիալ-տնտեսական, ֆինանսական ճգնաժամն է նշմարվում, եւ աշնանը մենք ունենալու ենք բոլորովին այլ քաղաքական վիճակ։
Եվ որպեսզի որքան հնարավոր է մեծ կտոր պոկեն իշխանական տորթից, հարկավոր է օր առաջ ընտրություններ կազմակերպել։ Թեեւ խելացի եւ բարոյական լինելու դեպքում պետք է ինքնակամ հրաժարվեին իշխանություն կոչվող բեռից, քանզի այս 2 տարին պետք է բավական լիներ՝ համոզվելու համար, որ ձախողել են, եւ ճիշտը հեռանալն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում