«Հրապարակ». Փաշինյանի համակրանքը Հարությունյա...

«Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս Արցախ՝ հարսանիքի մեկնած Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահական ընտրությունների 2 հավակնորդի՝ Մասիս Մայիլյանի և Արայիկ Հարությունյանի հետ։ Եռակողմ հանդիպումից հետո երկու թեկնածուի կողմնակիցներն էլ հայտարարում են, որ Փաշինյանն ասել է իր թեկնածուի անունը, բայց հորդորել է այսուայն կողմ չշեփորահարել։

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանի համակրանքը Հարությունյանի կողմն է, ինչը, թերևս, նաև վերջինիս ռեյտինգով է պայմանավորված։

ՀՀ վարչապետը չէր ուզենա հերթական անգամ «ստավկա» անել պարտվող թեկնածուի վրա: