«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը կին գերիների հար...

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով անցած շաբաթ Պետդումայի հրավերով Մոսկվայում էր եւ տարբեր շրջանակների հետ հայ ռազմագերիների հարցերի քննարկմանն է մասնակցել, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունեցել նաեւ չեչենական շրջանակների հետ։

ՌԴ պաշտոնական շրջանակների ուղեկցությամբ նա հյուրընկալվել է նաեւ Չեչնիայի նախագահ Կադիրովի եղբոր տանը եւ խնդրել է գոնե առաջնահերթ լուծում տալ գերի կանանց վերադարձի խնդրին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ 4 կնոջ մասին է խոսվում, որոնցից երկուսի փաստը ադրբեջանական կողմը չի հաստատում։ Զոհրաբյանի հետ երեկ զրուցել մեզ չհաջողվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում