«Հրապարակ». «Իմ քայլում» «մահապարտների գունդ»...

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի թիմում խորանում է ճգնաժամը։ «Իմ քայլը» խմբակցությունը հակամարտող բանակների է բաժանվել, միմյանց հետ չեն շփվում, կյանքն ու աշխատանքը կաթվածահար են, բոլորին մի հարց է հուզում՝ ինչ է լինելու երկրի ու իրենց վերջը։

Ոմանք ոչ միայն իրենց ապագան, այլև ֆիզիկական գոյությունն են կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Այն խմբին, որը հրապարակային և կուլիսներում անվերապահ աջակցում է Փաշինյանին, խմբակցությունում կոչում են «մահապարտների գունդ»։

Այն պատգամավորները, ովքեր քննադատում են Փաշինյանին հայտնի փաստաթուղթը ստորագրելու և հատկապես այն պատճառով, որ չի խորհրդակցել ու չի տեղեկացրել իրենց, «դավաճաններն» են որակվում։ Սրանք փոքր հնարավորության դեպքում պատրաստ են լքել շարքերը։

Կա նաև չկողմնորոշված մասսա, որը դեռ խուսափում է կարծիք հայտնելուց և իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։