«Հրապարակ» թերթը գրում է. «Ով որ նման բան է ասում, գլուխը պատովն է տալիս»,- ասում է Սյունիքից ընտրված պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն ի պատասխան հետեւյալ հարցին՝ իսկապե՞ս իշխանականներդ երես չունեք ցերեկով Սյունիք մտնելու, եւ դրա համար էլ մարզ մեկնած Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանը գիշերային հանդիպումներ են կազմակերպել մարզում։ «Ես էլ եմ գիշերով գնում, ի՞նչ կա դրա մեջ»,- հակադարձում է նա։
Սյունիքն իշխանության առաջնահերթությունների մեջ պետք է լիներ, այնտեղ խնդիր կա։ «Հա, ի՞նչ անենք, որ խնդիր կա, Տավուշում էլ կա, ուրեմն ի՞նչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա այնտե՞ղ ապրի»։ Խաչատրյանը հորդորեց սպասել ընտրություններին, որ համոզվենք, թե Սյունիքն ինչ սիրով է ընդունում Փաշինյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում