«Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստե...

«Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք ևս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, և դա այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարևոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլևս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։

«Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրի մասնակցել, և հետո` տապալման մասին որևէ խոսք լինել չի կարող, որևէ կերպ չեմ կարող համաձայնել նաև ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»: Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։ «Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում և ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»: Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ և մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, և առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, և հարցը լուծվելու է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: