Հրաչյա Հակոբյանը թեստավորվել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից։ Նա մասնավորապես նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ: Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։ Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։ Առողջ եղեք»: