Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, որ Վանեցյանը Փա...

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի»։

Այս կերպ Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, որ «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցում հիշատակված «Կանդիդատ» մականունով անձը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։

Հիշեցնենք, որ կենտրոնի հրապարակած զեկույցում հիշատակվող ծածկանվան տակ հանդես եկող անձը իբրև Նիկոլ Փաշինյանի մասին (զեկույցում ներկայացված է «Բարադա» ծածկանվան տակ) կոմպրոմատներ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին։