Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել լայնամասշտաբ օպերատիվ-տակտիկական զորավարժությունների արդյունքները ամփոփոխելու նպատակով, այս մասին հայտնում է oxu.az-ը:
Նա նշել է, որ գոհ է մնացել զինվորների պատրաստվածությունից և անդրադարձել Հայաստանում տիրող իրավիճակին` ասելով. «Հայաստանում ներքաղաքական դիմակայությունները կարող են սրել իրավիճակը շփման գծում»:
Նա կրկին այցելել է առաջնագիծ ու հրահանգել է կանխել հակառակորդի մասշտաբային սադրանքները` իրենց տրամադրույթյան տակ առկա զենքով: