ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա...

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը։ 

Այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունը։

«Ուրախ էինք հյուրընկալել Բելգիայի փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի պատվիրակությանը և կիսվել առաքելության մանդատի և  գործունեության մասին հայացքներով»,- նշվում է գրառման մեջ։