
Մեր ինքնիշխան պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում և տարածքում չկան և չեն կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն կամ դրա հետ կապված որևէ պետական ինստիտուտ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Նմանօրինակ ցանկացած գործողություն, ինչպես նաև այդպիսի գործողություններ իրականացնող անձինք կամ կառույցներ պետք է արժանանան խիստ քաղաքական և իրավական գնահատականի. «Վերջակետ»։
Հ.Գ. Սա ոչ թե ատելության քարոզ է մեր հայրենակիցների նկատմամբ, ինչպես ոմանք մեկնաբանում են, այլ սեր և հոգատարություն այն պետության նկատմամբ, որտեղ նրանք ապրում են»,- գրել է Թորոսյանը։