«ՀՀ սահմանները մեր սահմաներն են. Եթե Հայաստան...

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմանները, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են: 

Այդ մասին ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը, գրում է Sputnik Ближнее зарубежье թելեգրամյան ալիքը:

«Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք էլ ենք ՀԱՊԿ-ում և դա նշանակում է, որ Հայաստանի ճանաչված սահմանները պաշտպանելու ենք մեր սահմանների պես: Իսկ մեր ռազմական դոկտրինն այնպես է մշակված, որ  պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին՝ երկիրը կարող է դիմակայել «մնացած բոլորին միասին վերցված», և ոչ միայն անդամներից մեկին: Եվ բոլորը, ովքեր որ պետք է, դա գիտեն»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը