
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է մայրաքաղաք Բրազիլիայի հիմնադիր, 21-րդ նախագահ Ջոսելինո Կուբիշեկին նվիրված հուշահամալիր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված լուսանկարները և հաղորդագրությունը, Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 19-20-ը պաշտոնական այցով գտնվում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: