«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական երկու բ...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ անօդաչուներով հարվածներ է հասցրել իսրայելական երկու բազայի՝ ի պատասխան իրենց երկու մարտիկի սպանության, հայտնում է Al Jazeera-ն։

Հաղորդման համաձայն, շարժումը ձեռնարկել է «համակցված օդային հարձակում՝ օգտագործելով խաբող անօդաչուներ և պայթուցիկով անօդաչուներ, որոնք հարվածել են իսրայելական երկու հենակետերին Ակրե քաղաքից հյուսիս»։

Նշվում է, որ դա արվել է ի պատասխան Իսրայելի անօդաչոի հարձակման, որի արդյունքում այսօր զոհվել է Հուսեյն Ազքուլը, որը ծառայում էր Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում։

«Ռադվանի ուժերի» անդամ Մուհամմադ Աթիյան շարժման ևս մեկ անդամ է, որը սպանվել է Արզոն քաղաքի մոտ գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով, համաձայն իսրայելական բանակի հայտարարության:

Այս հարձակումը «Հեզբոլլահի» ամենախորը ներթափանցումն էր Իսրայելի տարածք Գազայի պատերազմի սկզբից ի վեր, հայտնում է Al Jazeera-ն։