Հեռացե´ք, դա թող լինի առաջին քայլը դեպի ազգայ...

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր` բնական մահերի թիվը գերազանցում է ծնունդներին։ 2020-ին այդ տոկոսն ավելանալու էր։ Իսկ հիմա դրան գումարվել են համաճարակի մահաբեր հետևանքներն ու 44 օրյա պատերազմի արդյունքում մի հզոր սերունդի կորուստը, սպասվող ճգնաժամերը և ամենացավալին` պարտվողի հոգեբանական ճնշվածությունը, որոնք մեզ ծերացող ազգի կարգավիճակից տեղափոխում են «մահացողի» կարգավիճակի։

Ասենք վե՞րջ: Իհարկե´ ոչ։ Բայց այդ ոչ-ը պետք է հասկանալ ինչպես կյանքի կոչել։ Ու քանի որ հին մտածելակերպով գործած սխալները նոր մտածելակերպով են ուղղում, հետևաբար ամեննինչ պետք է փոխվի` առաջին հերթին դեմքերը։

Հեռացե´ք, ու դա թող լինի առաջին քայլը դեպի ազգային միասնականություն։ Պատասխանատվությունն սկսվում է գիտակցությամբ, որ պետք է արվի առաջին քայլը` ազատելով դաշտը կատարված սխալների մտածելակերպից, հեռանալով, նորի համար ճանապարհ բացելով։ Եկեք «մեռնողից» դառնանք վերածնվող երկիր։ Հեռացե´ք»: