Հազարավոր հայ զինվորներ են իրենց կյանքը տվել,...

Ստեփանակերտում վերսկսվել է հանրակրթական դպրոցներում ուսումնական պրոցեսը։ Հայաստանի եւ Արցախի գործող իշխանությունները փորձում են նույնիսկ այս հանգամանքը օգտագործել՝ հերթական անգամ քծնելու համար Ռուսաստանին, որը այս պահին նրանց պահպանման միակ երաշխիքն է դարձել, քանի որ ժողովրդի վստահության մասին որեւէ խոսք լինել չի կարող։

Համացանցում տարածված լուսանկարներից մեկում երեւում է դպրոցի ճակատին փակված պաստառ, որում երախտագիտություն են հայտնում Ռուսաստանին։

Իշխանությունների ռոսւների նկատմամբ այս ստորաքարշ կեցվածքը վիրավորական է հայաստանցիների և հայ ժողովրդի համար։ 44 օր հայաստանցիներն ու հայ ժողովուրդը իրենց ունեցած ամեն հնարավորություն դրել են, որպեսզի ապահովվի հաղթանակ, որը քաղաքական իշխանությունները ի վերջո վերածեցին պարտության։ Մենք տվել ենք հազարավոր զոհեր, 10 հազարից ավել երիտասարդ վիրավորվել կամ անդամալույծ է դարձել, մարդիկ իրենց ունեցած վերջին  նյութական միջոցները տվել են պետությանը։ Եվ այսքանից հետո շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, որի խաղաղապահները Արցախում հայտնվել են միմիայն Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանության ապաշնորհ կառավարման և դավաճանական գործողությունների արդյունքում։

Փաշինյան-Հարությունյան տանդեմի այս քծնանքը առնվազն վիրավորանք է Հայ ժողովրդի հասցեին։ Որեւէ մեկը չի ասում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, որը նաեւ չափազանց գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, սակայն  երախտագիտություն պետք է հայտնել հայ զինվորին ու Հայ ժողովրդին։ Ռուսներին քծնելով իշխանությունները փորձում են մի փոքր ամրացնել իրենց երերացող աթոռները, իսկ իշխանական աթոռները ինչպես արդեն համոզվել ենք այսօրվա իշխանավորների միակ ազգային արժեքն է։