Հայտնի է Բեյրութի պայթյունի պատճառը

Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը որպես Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, նշել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը վեց տարի շարունակ, նշվում է Լիբանանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չեմ հանգստանա, քանի դեռ չենք գտել կատարվածի պատասխանատուին` պատասխանատվության ենթարկելու եւ ամենախիստ պատիժը կիրառելու համար, քանի որ անընդունելի է, որպեսզի ամոնիումի նիտրատի այդպիսի խմբաքանակ, որը 2.750 տոննա է կշռում, առանց կանխարգելիչ միջոցների 6 տարի գտնվի պահեստում, ինչը սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»,- հայտարարել է վարչապետը:

Ընդ որում, Դիաբն առաջարկել է հանձնաժողով ստեղծել` միջադեպը հետաքննելու համար, որը 48 ժամվա ընթացքում պետք է պարզի կատարվածի պատճառը եւ հայտնաբերի պատասխանատուներին: