Հայտնաբերվել է էգ գայլի առանձնյակի վաճառք. «Է...

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը:

«Գայլն ազատորեն շրջում է տարածքում, շփվում մեկ այլ կենդանու՝ շան հետ: Թեպետ, ըստ մեր զրուցակցի՝ կենդանին արդեն 4 տարի է պահվում է մարդու կողմից, այնուամենայնիվ գայլը հանդիսանում է գիշատիչ կենդանի, իսկ ազատ շրջող գայլը՝ հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման խնդիր է: Գայլի նշված առանձնյակը կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե տարածքում առկա այլ կենդանիների համար, իսկ որևէ խնդրի առաջացման պարագայում անհայտ է, թե ինչ միջոցներ են կիրառվելու կենդանու նկատմամբ՝ վտանգը չեզոքացնելու նպատակով»,- ասված է հրապարակման մեջ: