Հայկական կողմը մի շարք հարցերում չունի ղարաբա...

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները տարբեր դիրքերից են մոտենում գալիք հանդիպմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը դեմ են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հղմանը մադրիդյան սկզբունքներին, բայց տարբեր դիրքերից։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խոսում են մադրիդյան սկզբունքներին հետեւելու կարեւորության մասին, այն դեպքում, երբ Բաքուն պահանջում է փուլային լուծում։ Իսկ հայկական կողմը մի շարք հարցերում չունի ղարաբաղյան հարցի լուծման օրակարգ»,- նշեց Մանոյանը։

Նա պարզաբանեց, որ պատճառներից մեկը, որով Ադրբեջանը չի դնի իր ստորագրությունը նման փաստաթղթի տակ, այն է, որ դրանում կա կետ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մասին։

Մանոյանի խոսքով՝ անհրաժեշտ է ելնել այն փաստից, որ Ղարաբաղն արդեն արտահայտել է իր կամքը 1991-ին, 2006-ին եւ 2017-ին։