Հայկական կողմը հենց այս պահին պետք է պատրաստ...

Դատելով արդեն իսկ գրանցված նախադեպերից՝ Արցախի հարցով բարձր մակարդակի հայ-ադրբեջանական գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո Բաքվի բռնապետի քարոզչամեքենան փորձում է ներազդել հայաստանյան հասարակության ներսում առկա տրամադրությունների վրա՝ կիրառելով նույնիսկ այնպիսի ազդեցիկ գործիք, ինչպիսին, դիցուք, արտգործնախարար Մամեդյարովի ծավալուն հարցազրույցն է։

Կուզենայի հիշեցնել, որ արդի աշխարհում հակառակորդի ներքին լսարանի վրա քայքայիչ ազդեցություն գործադրելու կարողությունը և հմտությունը լրջագույն տեսական-կիրառական տիրույթ է՝ ոչ պակաս կարևոր, քան ռազմական կամ դիվանագիտական ճակատները, ուստի հայկական կողմը հենց այս պահին պետք է պատրաստ լինի ոչ միայն հակազդելու հնարավոր թշնամական քարոզչությանը, այլ նաև նախահարձակ գործողություններով ճնշելու այն՝ ներքին տարաձայնություներ կամ խուճապ սերմանելով ադրբեջանական հասարակության և քաղաքական վերնախավի տարբեր շերտերում։

Ընդ որում, այժմ Ադրբեջանում դրա համար կա ավելի քան պարարտ հող՝ հաշվի առնելով այդ կազմավորման ներսում առկա նախընտրական գործընթացները։

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում