Հայերն ու եզդիները Եկատերինբուրգում զանգվածայ...

Եկատերինբուրգի «Таганский ряд» քաղաքային շուկայում նախօրեին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով, հայտնում է «Аргументы и Факты. Урал»-ը:

Բախումը տեղի է ունեցել հայ և եզդի ձեռներեցների միջև:

«Քննարկումը վերածվել է ծեծկռտուքի, այնուհետև օգտագործվել է տրավմատիկ զենք: Բարեբախտաբար, վիճաբանող կողմերը լուրջ վնասվածքներ չեն պատճառել միմյանց,  հոսպիտալացման կարիք չի եղել»,- հայտնում է աղբյուրը:

Նշվում է նաև, որ վիճաբանությունն ազգային հողի վրա չի եղել, այն տեղի է ունեցել ձեռներեցների տնտեսական շահերի պատճառով: