
Էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերում Ադրբեջանը միջազգային քաղաքական ֆորում է անցկացնում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումն անցկացվում է Արցախի պետական համալսարանում, որը Բաքուն անվանափոխել է «Ղարաբաղի» համալսարան։
Նշվում է, որ ֆորումին մասնակցելու են փորձագետներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից և այլ երկրներից։ Ֆորումից առաջ նրանք ժամանել են օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայան։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա երկու պանելային քննարկում ՝ «Աշխարհաքաղաքական փոփոխությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային ինքնիշխանության վրա», երկրորդ քննարկում կնվիրվի «Նոր աշխարհակարգ. ակնկալիքներ տնտեսական վերափոխումից և թվային հեղափոխությունից» թեմային: