Հայաստանը նախկինում Թուրքիայից ներկրվող 2250...

Իրանի առևտրի աջակցման կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը նախատեսել է 2250 անվանում թուրքական ապրանքների ներմուծումն իրանական ապրանքներով փոխարինելու մասին:

«Թուրքական պատժամիջոցների հետ կապված՝ Հայաստանը մտադիր է իրանական ապրանքներով փոխարինել Թուրքիայից 2250 անվանում ապրանքների ներկրումը», - ասել է իրանցի պաշտոնյան:

Ըստ Իրանի Mehr գործակալության՝ նա նշել է, որ դա լավ հնարավորություն կլինի իրանական արտադրողների համար, և հավելել, որ հաջորդ փուլում երկիրը նույնպես Իրանից կներմուծի իրեն անհրաժեշտ հումք։