Հայաստանը կորցնելու է Սյունիք, Արցախ, Իրան և...

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նախորդ օրը արած բացահայտումը և հայտարարեց, որ նոր փաստաթուղթ է ստորագրելու. «Եվ ասեմ, որ այն լուծումները, նախնական համաձայնությունները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ-որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- ասաց  Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Ժամեր անց Ազգային Ժողովում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանը օգտագործեց ամբիոնը և երկար խոսեց ստորագրվելիք փաստաթղթի մասին: Ըստ էության Փաշինյանը այդ փաստաթղթի լոբինգն էր անում և համոզում էր հանրությանը, որ այն որևէ վտանգավոր բան չունի իր մեջ և անհանգստանալու կարիք չկա: 

Չնայած իր երկար ճառին, Փաշինյանը ոչ մի բառ չասաց այն մասին, թե ինչու՞ է Ադրբեջանը զորքեր կուտակել մեր սահմանին և մի քանի հարյուր թշնամու զինվորականներ ներխուժել են մեր սահման, եթե փաստաթուղթը լրիվ մեր շահերի է բխում: Այս դեպքում տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանը շանտաժի ենթարկեր ՀԱյաստանին և ստիպեր փոխել փաստաթուղթը: ԵՎ հետո ով է տեսել, որ պատերազմում պարտված կողմը բանակցությունների արդյունքում ստանա փաստաթուղթ, որը լրիվությամբ իր շահերն է սպասարկում: 

Փաշինյանի շտապողականությունը ևս շատ բաների մասին է խոսում: Սա վկայում է այն մասին, որ իր հրահանգիչները լավ են հասկանում, որ հունիսի 20-ի ընտրություններում ինքը պարտվելու է և փորձում են հաջորդ կառավարության համար խուսանավելու տեղ չթողնել: Այս փաստաթղթի ստորագրումը նաև կնշանակի, որ իր արտաքին հրահանգիչների համար Փաշինյանի ծառայությունները այլևս սպառված են լինելու և նա այլևս հետաքրքիր չի լինի նրանց համար: 

Այս ամենին մասով հանարությունը մեկ բան պետք է գիտակցի, որ Փաշինյանի ստորագրելիք փաստաթղթի արդյուքնում ադրբեջանցիները հայտնվելու են Արարատի և Տավուշի մարզի տարածքներում, Հայաստանը կորցնելու է վերահսկողությունը Սյունիք, Իրան և Արցախ գնացող մայրուղու մի հատվածի նկատմամբ, այն վերահսկելու են ադրբեջանցիները: Հայաստանը նաև կթողնի Նոյոմբերյանի տարածաշրջանով Վրաստան գնացող մայրուղու մի հատվածի նկատմամբ վերահսկղությունը, կվտանգվի նաև Հայաստան մտնող գազամուղը: