Հայաստանը ԵԽ-ում ներկայացրել է «Խաղաղության խ...

Եվրոպական խորհրդարանում մարտի 19-ին տեղի է ունեցել «The future of Via Carpathia - Caucasian Road Corridor»  խորագրով համաժողովը՝ պատգամավոր Տոմաշ Պորեբայի նախաձեռնությամբ։

Համաժողովին որպես բանախոս մասնակցում էր ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել սույն միջոցառմանը հրավիրվելու համար և մանրամասն ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, հայկական կողմի տեսլականը տարածաշրջանը խաղաղության և համագործակցության գոտի դարձնելու վերաբերյալ և այս նախագծի կյանքի կոչելու ուղղությամբ միջազգային գործընկերներին ներգրավելու ակնկալիքները։

Ինչպես  տեղեկանում ենք Բելգիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ցուցադրվել է «Խաղաղության խաչմերուկի» մասին տեսանյութ և մասնակիցներին բաժանվել ծրագրի մասին տեղեկատվական նյութեր։

Վարդան Սարգսյանն անդրադարձել է Կառավարության խաղաղության օրակարգին՝ այս համատեքստում կարևորելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելությունները, ինչպես նաև կարևոր նպաստը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։