Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանու...

ԵԱՏՄ-ում համամասնորեն ամենաշատը շահում է Հայաստանը՝ Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«2023 թվականին Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 20 և մի փոքր ավելի միլիարդ դոլար, որից 37%-ը ԵԱՏՄ-ն է, 13%-ը՝ ԵՄ-ն, 3%-ը՝ ԱՄՆ-ն։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, շատ ավելի քիչ ներդրում է կատարում ԵԱՏՄ-ում, քան մյուսները, ներառյալ ֆինանսական ներդրումները։ Բայց միևնույն ժամանակ բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բացարձակապես հավասար իրավունքներ ունի, երբ որոշումներ են կայացվում, երբ քվեարկում են։ «Գազպրոմ Արմենիա»-ն 100 խմ գազի դիմաց 177 դոլար, Արևմուտքում երկու-երեք անգամ ավելի են վճարում, իսկ եթե ուզում են Հայաստանն իրենց գազով տաքացնել, չգիտեմ՝ ինչպես կլինի։ Եթե ​​ուզում են փակել իրենց ատոմակայանը և փոխարինել մոդուլային ռեակտորներով... Հուսով եմ, որ հայերը հասկանում են Մեծամորի ատոմակայանում արտադրվող էներգիայի կարևորությունը։ Այս տարիների ընթացքում ՀԿԵ-ն գործում է ուղեւորափոխադրումների արտոնյալ գներով։ Ուստի նրանք, ովքեր փորձում են պատկերացում կազմել Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության կողմից փոքր Հայաստանի շահագործման մասին, պետք է մտածեն այս մասին»,- եզրափակել է Լավրովը։