
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ՀՀ ներմուծման հարցերը։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող է մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ Անգոլայից ներմուծվել և մշակվել ՀՀ-ում։
Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։