Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրու...

Հայաստանում մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 174 257 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 508-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 164 654 (+378) մարդ, այս պահին բուժվում է 5560 (+311):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4043 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3219 (+4), իսկ այլ պատճառներով՝ 824 (+2):

Վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ: