
Հայաստանում հունվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 165 221 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 309-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 153 857 (+357) մարդ, այս պահին բուժվում է 7607 (-64):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3757 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3016 (+9), իսկ այլ պատճառներով՝ 741 (+7):
Մեկ օրում մահացել է 16 մարդ: