Հայաստանում խստացվում է տնտեսվարողներին ջրօգտ...

Հ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ջրային օրենսգրքում կատարել փոփոխություններ, որպեսզի ավելի խստացվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին՝ ձկնաբուծությամբ զբաղվողներին և փոքր ՀԷԿ-երին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքուն այս մասին նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«Բոլոր այդ ոլորտներում նախկինում եղել է ստվերային շրջանառություն, օրենսդրական բացերով պայմանավորված եղել են սողանցքներ, և որոշ ինստիտուտներ զարտուղի ճանապարհով եկամուտներ գոյացրել են եկամուտներ»,-ասաց նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ունենան օրենսդրական այնպիսի ամբողջական դաշտ, երբ զարտուղի ճանապարհները կբացառվեն, ինչպես նաև հայտերի ընդունման և այլ գործընթացներում մարդկային գործոնը կնվազեցվի: