Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմաբազայում սկսել...

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռուսական ռազմաբազայում մեկնարկել է անձնակազմի պատվաստումը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի առաջին բաղադրիչով: Պատվաստանյութի հազար դեղաչափ քանակությամբ առաջին խմբաքանակը առաքվել է Գյումրիում Ռուսաստանի ՊՆ զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ:

ՀՌՕ մամուլի ծառայությունից հայտնել են, որ պատվաստումն անցկացնելիս չեն հայտնաբերվել բարդությունների կամ պատվաստումը վատ տանելու դեպքեր: Պատվաստումը կատարվում է կամավոր եւ զինծառայողների ու քաղաքացիական անձնակազմի գրավոր համաձայնության հիման վրա:

ՀՌՕ-ին ընդհանուր մատակարարվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ավելի քան 23 հազար դեղաչափ:

Այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկու բաղադրիչները ստացել է ավելի քան 6 հազար զինծառայող եւ բուժանձնակազմ: Եվս 14 հազար զինվորի ու սպայի պատվաստել են պատվաստանյութի առաջին բաղադրիչով:

Նախատեսվում է 2 ամսվա ընթացքում պատվաստել ՀՌՕ միավորումների, զորամասերի եւ հաստատությունների ավելի քան 60 հազար զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի անձանց: