Հայաստանում է Լիտվայի Սեյմի փոխնախագահի գլխավ...

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է։ 

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Սեյմասի Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժիգիմանտաս Պավիլիոնիսը և Եվրոպական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարիուս Մատիյոշաիտիսը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ևս գնահատել է երկու երկրների միջև ձևավորված, դինամիկ զարգացող փոխհարաբերությունները:

«Մեր այցի նպատակն է խորացնել համագործակցությունը և օգնել Հայաստանին իր ընտրած ճանապարհին: Մենք գիտենք, թե ինչ է նշանակում դաժանություններ հարևանների կողմից: Պետք է ամեն կերպ կանխել պատմության կրկնությունը»,- ասել է Ռադվիլե Մորկունայտե Միկուլենիենը:

Բարեկամական խմբի անդամները, զուգահեռներ անցկացնելով Լիտվայի Հանրապետությունում 1990-ական թվականներին տիրող իրավիճակի հետ, կարևորել են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովումը: Ներկայացնելով մանրամասներ տիրող իրավիճակի վերաբերյալ` ընդգծվել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Պատգամավորներն անդրադարձել են խաղաղության օրակարգին, Հայաստանը տնտեսապես զարգացնելուն միտված հստակ ծրագրերին և քայլերին:

«ԱԺ գործընկերներիս հետ Լիտվայի պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել ենք մեր շուրջը տիրող անվտանգային վիճակը և մարտահրավերները, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքները, որոնք պահանջում են նաև հասցեագրում միջազգային հանրության կողմից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորներից Արսեն Թորոսյանը: