«Հայաստանում արհեստական մոնոպոլիա չկա». Գեղամ...

ՄՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում, պատգամավորների հարցերին ի պատասխան, ասել է, որ չի կարող գնահատել, թե իր պաշտոնավարումից առաջ քանի արհեստական մոնոպոլիա է եղել. «Բայց կարող եմ վստահաբար ասել, որ երկրում այժմ արհեստական մոնոպոլիաներ չկան»։

Նա վստահեցրել է՝ կան բնական մոնոպոլիաներ, բայց չկա ոլորտ, որտեղ եթե որևէ մեկն ուզի բիզնեսով զբաղվի, պետությունն արհեստականորեն, ոչ իրավաչափորեն խոչընդոտի. «Այս հայտարարության համար կարող եմ պատասխան տալ, եթե օրինակ ցույց տաք, կարող եմ ներողություն խնդրել»։