Հայաստանին անհատական պաշտպանության միջոցներ ե...

Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին: 30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին:

Նշենք, որ նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: