Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը մ...

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հյուրընկալել է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին «Շատո Մուխրանի» համալիր՝ նրանց պատվին տրված գալա ընթրիքին։ Նկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերը ընթրել են միասին։

«Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումն» անցկացվում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հովանու ներքո։ Համաժողովին մասնակցում են շուրջ 2000 պատվիրակներ՝ աշխարհի 60 երկրներից։