
Հայաստանի ՆԳՆ-ն ոստիկանների աշխատավարձից պահումներ կանի ծառայողական մեքենաների վնասման համար: Այս մասին մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի միջոցների կատարման նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով, պահումներ կիրականացվեն բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանական մեքենաները վթարի են ենթարկվում հենց ոստիկանների մեղքով։
«Այսպիսով նրանք ավելի մեծ պատասխանատվությամբ կվերաբերվեն պետական գույքին»,- ասաց Սարգսյանը։
Սակայն, այս մոտեցումը չի կիրառվի այն դեպքերում, երբ մեքենան քերծվել կամ կոտրվել է ծառայության կարիքների պատճառով: Օրինակ՝ իրավախախտին կամ հանցագործին հետապնդելիս։
Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, ՆԳՆ-ն սկսել է վարելու դասընթացներ անցկացնել ոստիկանների համար, ովքեր պետք է կատարելագործեն իրենց վարորդական հմտությունները։