«Հայաստանի ներկայիս իշխանությունները համառ և...

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպմանը Մալթայում․ «Մալթայի այդ հանդիպումը մենք դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ։ Հիշեցնեմ, որ նախորդիվ Կիև էր մեկնել Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել էր Ստեֆանչուկին, Փաշինյանը Գրանադայում շփվել էր Զելենսկու հետ։ Երևանում, կարծում եմ, պետք է իրենց հաշիվ տան, որ խոսք է գնում մեր երկրի դեմ ագրեսիվ դիմակայողների հետ ցուցադրական «սիրախաղերի» մասին։ Այստեղ ուրիշ սահմանում չկա։ 

Ցավոք, հանրապետության ներկայիս իշխանությունները նպատակաուղղված, համառ քայքայում են մեր դաշնակցային հարաբերությունները։ Բացի այդ, մի շարք զլմ–ներ կան Հայաստանում, որոնք վճարվում են պետական իշխանությունների հետ աֆիլացված օրգանների կողմից։ Դա չթաքնված ռուսաֆոբիա է․ մենք գիտենք՝ ովքեր են վճարում և ովքեր են կանգնած այդ ռեսուրսների թիկունքում»։