Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է հուլիս ամ...

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիս ամսին արժեթղթերի շուկան ունեցել է հետևյալ պատկերը։ 

Հուլիս ամսին Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 808 մլրդ դրամ, որը 46%-ով ավել է նախորդ տարվա հուլիս ամսվա ցուցանիշներից:

Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է 17 մլրդ դրամ, գործարքների միջին ծավալը՝ 408 մլն դրամ: Շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 30%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ։

Բորսայի աճուրդային հարթակում իրականացված կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 215.6 մլն դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը կազմել է մոտ 16 մլրդ դրամ, կնքվել է 110 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 14.6 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է 399 մլրդ դրամ՝ 148%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Բաժնետոմսերով առևտրի ծավալը կազմել է 7 մլն դրամ, գործարքների միջին ծավալը՝ 12 մլն դրամ։ 

ՌԵՊՈ գործարքների առևտրի ծավալը անցել է 3 մլրդ դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալը 437%-ով, գործարքների քանակն աճել է ռեկորդային՝ 527%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 27 մլն դրամ։ 

Բոլոր տվյալները աղյուսակների և դիագրամների տեսքով կարող եք տեսնել AMX բլոգում։

Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։

Հայաստանի ֆոնդային բորսա